Մեկնարկել է Ջիբլարթար Մասթերս միջազգային հզոր մրցաշարը, որին այս տարի մասնակցում է 50 երկրի 274 շախմատիստ, որոնց թվում՝ 92 գրոսմայստեր:
Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով իր վարկանիշով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, առաջին տուրում սևերով ոչ-ոքի է խաղացել: Մեր շախմատիստը միավորը կիսել է միջազգային վարպետ Անիտա Գարայի հետ:
Tradewise Chess Festival-ի գլխավոր մրցաշարն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով` 10 տուրով: Այն կտևի մինչև փետրվարի 1-ը:
armsport.am