
Հայաստանի ուժեղագույն շախմատիստ Լևոն Արոնյանը հաղթել է Ջիբրալթար Մասթերս միջազգային մրցաշարի երկրորդ տուրում:
Հնդիկ Շարմա Հեմանտն իր պարտությունն ընդունել է 28-րդ քայլում:
Առաջին տուրում հայ գրոսմայստերը ոչ-ոքի է խաղացել հունգարացի Անիտա Գարայի հետ:
Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է շվեյցարական մրցակարգով (10 տուր): Մասնակցում է 274 շախմատիստ: