Թույլ տեղումներ՝ հանրապետության տարբեր մարզերում. եղանակի տեսություն
Advertisement 1000 x 90

Թույլ տեղումներ՝ հանրապետության տարբեր մարզերում. եղանակի տեսություն

Հանրապետության տարածքում հունվարի 25-27-ը շրջանների զգալի մասում, 28-ի գիշերը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը:

Օդի ջերմաստիճանը 26-28-ն աստիճանաբար կնվազի 4-5 աստիճանով: Քամին՝ հարավային՝ 3-8 մ/վ արագությամբ:

Երևան քաղաքում հունվարի 25-27-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են թույլ տեղումներ: 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:



Նման նյութեր