Քրդերը հայտարարել են, որ 16 թուրք զինվոր են գերեվարել Աֆրինում
Advertisement 1000 x 90

Քրդերը հայտարարել են, որ 16 թուրք զինվոր են գերեվարել Աֆրինում

Քուրդ աշխարհազորայինները հայտարարել են, որ 16 թուրք զինվոր են գերեվարել սիրիական Աֆրինում շարունակվող մարտերի ընթացքում, որտեղ Թուրքիայի զինված ուժերը գործողություն են իրականացնում քրդերի կազմավորումների դեմ:

«Մարտեր են մղվել Չենդերեսի շրջանում: Աշխարհազորայինները կորցրել են չորս մարդ»,- ՌԻԱ Նովոստիին ասել է քրդերի ինքնապաշտպանության ուժերի շտաբի ներկայացուցիչ Ահմեդ Շաուկին:

Նա նշել է նաև թուրքական օդուժի հարվածների թվաքանակի նվազումը:



Նման նյութեր