
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տոնել:
Ջիբրալթարի միջազգային մրցաշարի երրորդ տուրում Արոնյանը կրկին հաղթեց, այս անգամ՝ արդեն Սառա Հուլթին:
Արոնյանն ունի 2,5 միավոր և առաջատարների խմբից հետ է մեկ միավորով: Այս տուրում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը կիսել է միավորը: