Այս տղամարդու արարքը դարձավ ամբողջ համացանցի քննարկաման թեման. այն որևէ մեկին անտարբեր չի թողնի (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Այս տղամարդու արարքը դարձավ ամբողջ համացանցի քննարկաման թեման. այն որևէ մեկին անտարբեր չի թողնի

Թենեսի նահանգի 34-ամյա քահանա Բրենտ Քելին ամառային շոգ օրերից մեկի ժամանակ ընտանիքին բերել էր սրճարան` պաղպաղակ ուտելու համար: Նրանք նոր էին դուրս եկել լողավազանից, երբ Քելին նկատեց ավտոմեքենայի դռան մոտ ծնկի եկած տղամարդուն, որը գդալով պաղպաղակ էր կերակրում տարեց կնոջը:

Նեշվիլցի քահանան նկարեց հոյակապ զույգին ու նկարը տեղադրեց համացանցում: Նա նկարի տակ գրել էր. « Այսօր ես երեխաներիս տարել էի լողավազան, իսկ հետո որոշեցինք գնալ պաղպաղակ ուտելու: Պատահաբար նկատեցի, որ տարեց ամուսինը գդալով պաղպաղակ է կերակրում իր տարեց կնոջը: Նա սրբիչով ծածկել էր կնոջը և նրան գդալով պաղպաղակ էր տալիս, որպեսզի պաշտպանի շոգից: Այս ամենը սիրո իրական ու սրտառուչ դրսևորում էր »:

hay-info.ru



Նման նյութեր