Հենրիխ Մխիթարյանի տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» անտարբեր չի թողել ոչ միայն հայ, այլև բրիտանացի երկրպագուներին։ Նրանցից մեկը երգ է գրել Հայաստանի հավաքականի ավագի պատվին։
Բրիտանացի կատակերգու Ջիմ Դեյլին Հայաստանի հավաքականի ավագ, «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին նվիրված երգ է գրել։ Հունվարի 24-ին YouTube -ում հրապարակված տեսահոլովակի դիտումների քանակը մի քանի օրում հասել է 50 հազարի։
«Հենրիխ Մխիթարյանը «Արսենալում» ամեն ինչ սկզբից սկսելու շանս ունի։ Իմ երգն այդ մասին է»,- գրել է արտիստը։
Հումորային ոճում գրված երգն արտացոլում է հայ ֆուտբոլիստի վերելքներն ու անկումները։ Ստորև ներկայացնում ենք տեքստի բառացի թարգմանությունը.
Հե՜յ, Միկի,
Դու եկել ես Գերմանիայից, որտեղ շատ հայտնի էիր,
Եվ ոչ ոք Անգլիայում չգիտեր, թե ինչպես արտասաներ քո անունը,
Բայց Ժոզեն որոշեց խաղեր չխաղալ քեզ հետ։
Դու ինչ կարողացել ես, արել ես, «կարիճի հարվածով» գոլ ես խփել,
Նա քեզ փոխարինեց Խուան Մատայով,
Թեև նրան ավելի շատ էր ատում,
Հետո խաղի կեսը քեզ դաշտից դուրս էր պահում,
Եվ դա դարձավ վերջին կաթիլը
Օ՜, Միկի, ինչ ափսոս, որ ամեն ինչ այսպես դասավորվեց,
Դու փորձեցիր, բայց վերջում Ժոզեն որոշեց ծիծաղել քեզ վրա։
Օ՜, Միկի, սա թակարդ է, դու հասկանում ես,
Բայց մի հուսահատվիր, սա նոր բան է, նոր մեկնարկ։
Հե՜յ, Միկի,
Դու եկել ես «Արսենալ» և պետք է իմանաս,
Որ երկրպագուները միշտ չար են, նույնիսկ երբ հաղթում ես,
Դու երբևէ խաղացե՞լ ես այնտեղ, որտեղ երկրպագուները չեն սիրում երգել, Միկի։
Երկու շուն պահիր, և երկրպագուները մի քիչ կսիրեն քեզ,
Դու չես կարող ավելի վատը լինել, քան Ալեքս Օքսլեյդ-Չեմբեռլենը,
Եվ պետք է ասեմ, որ մինչ օրս չեմ կարողանում արտաբերել քո անունը, Միկի։
Օ՜, Միկի։
Դա զվարճալի ես, դու հասկանում ես,
Դու փոխարինեցիր Չեմպիոնների լիգան ղազախական գիշերներով,
Օ՜հ, Միկի, ասա, որ նա իսկապես քո մայրն է,
Նա այնքան երիտասարդ է, Միկի,
Եվ դու նույնպես, Միկի ինչպես «Ընկերների» Ռոսսը (սերիալ, խմբ.)։