- Սեփական արժանապատվության զգացում
Փոքրիկ ազնվականներին ամենափոքր տարիքից ներշնչում էին, որ ում շատ է տրված, շատ էլ պահանջվում է: Հետևաբար, եթե ազնվական ես ծնվել, բարի եղիր լինել խիզախ, ազնիվ, կրթված և ոչ՝ այն բանի համար, որ հասնես փառքի ու հարստության, այլ՝ որովհետև պարտավոր ես հենց այդպիսին լինել: Այստեղից էլ առաջանում է ազնվական պատվի մասին տեսությունը, համաձայն որի՝ ծագումդ քեզ ոչ մի առավելություն չէր տալիս, այլ, ընդհակառակը, ավելի խոցելի է դարձնում: Տրված խոսքը դրժելը նշանակում էր՝ մեկընդմիշտ կործանել հեղինակությունը: Հայտնի են դեպքեր, երբ մարդը, ընդունելով իր անուղղելի սխալը, ինքնասպան լինելու ազնիվ խոսք էր տալիս ու պահում խոստումը:
- Խիզախություն:
Վախկոտությունն անհամատեղելի է ազնվական մղումների հետ, քանի որ նրանց մոտ հատուկ ուշադրություն էր դարձվում խիզախությանը, և համարվում էր, որ այն հնարավոր է և պետք է մարզել կամային ջանքերի ու մարզումների շնորհիվ: Ընդ որում, սա վերաբերում էր ոչ միայն բանակում և նավատորմում ծառայող պատանիներին, որոնք կատարում էին դժվարին առաջադրանքներ՝ դրանով իսկ հարգանք վայելելով, այլև ազնվական օրիորդներին:
- Ֆիզիկական ուժ և ճկունություն
Ազնվականներից պահանջվում էր համապատասխան ֆիզիկական պատրաստվածություն: Օրինակ, լիցեյներում ամեն օր մարմնամարզական վարժությունների համար ժամ էր հատկացվում. Ուսանողները սովորում էին ձի վարել, սուսերամարտել, լողալ ու նավարկել: Պետք է հաշվի առնել, որ լիցեյն արտոնյալ ուսումնական հաստատություն էր, որն ըստ էության պատրաստում էր ապագա պետական գործիչների: Ռազմական ուսումնարաններում աշակերտների նկատմամբ պահանջներն անհամեմատ խիստ էին: Ֆիզիկական դիմացկունության ցուցադրությունը հատուկ շքեղություն էր, առավել ևս, որ լավ ֆիզիկական պատրաստվածություն էին պահանջում ժամանակի մոդայիկ ժամանցի ձևերը՝ որսն ու ձիավարությունը:
- Ինքնատիրապետում
Սա իսկապես ազնվական որակ է: Այն դեպքերում, երբ հասարակ մարդը հօդս կցնդեցնի բոլորին, իսկական ազնվականը հոնքն էլ չի շարժի և միատեսակ զսպվածությամբ կարձագանքի թե լավ, և թե վատ նորություններին: Նրան մանկությունից սովորեցրել են ճակատագրի հարվածները տղամարդավարի, արժանապատվորեն տանել ու երբեք չընկճվել: Բողոքները, արցունքները, ավելորդ զգացմունքայնությունն էթիկետի սահմաններից դուրս են: Իսկական ազնվականն իրեն չէր կարող թույլ տալ փոքրոգի լինել: Կարելի է, իհարկե, արիստոկրատներին մեղադրել ստի ու կեղծիքի մեջ, բայց մեծ հաշվով նրանք ճիշտ են: Նախ և առաջ, ոչ ոքի ձեր նվնվոցը պետք չէ, և պետք էլ չէ սեփական անհաջողություններն ու դժբախտությունները փաթափել ուրիշների վզին: Եվ երկրորդ, ձեր իրական էմոցիաները գաղտնիք պահելով՝ դուք ձեր ներաշխարհը պաշտպանում եք ինտրիգներից:
- Արտաքին տեսքի մասին հոգ տանելը
Ազնվական երեխաները պարտավոր էին լավ տեսք ունենալ, բայց ոչ թե նրա համար, որ իրենց առավելությունը ցուցադրեն, այլ շրջապատի նկատմամբ հարգանքից ելնելով: Ազնվականների շրջանում տիրապետող գեղեցիկի պաշտամունքը պահանջում էր խնամված եղունգներ, գեղեցիկ հարդարված մազեր և ընտիր, բայց արտաքինից հասարակ հագուստ:
- Դուր գալու կարողություն
Ի տարբերություն ներկայիս միտման՝ սիրեք ինձ այնպիսին, ինչպիսին որ կամ, ազնվականներն անկեղծորեն ջանում էին դուր գալ բոլորին՝ ոչ թե քծնելու համար, այլ՝ ելնելով էթիկետի կանոններից: Պետք էր քեզ այնպես պահել, որ քո ներկայությունը շրջապատի համար հաճելի լիներ: Դուր գալու ունակությունը մի ամբողջ գիտություն էր և սկսվում էր հասարակ ձևակերպումներից՝ վերաբերվիր ուրիշներին այնպես, ինչպես որ կուզենայիր, որ նրանք քեզ վերաբերվեն, մինչև ավելի բարդ ցուցումներ՝ փորձիր յուրաքանչյուրի մեջ գտնել նրա արժանիքները և թուլությունները, և արժանին մատուցիր առաջինին, իսկ երկրորդին՝ ավելի շատ: Ոսկե կանոն էր հետևյալը՝ որքան էլ դատարկ ու թեթևամիտ լինի այս կամ այն միջավայրը, քանի դեռ գտնվում ես այնտեղ, ցույց մի տուր մարդկանց քո անուշադրությամբ, որ դու նրանց դատարկ ես համարում: Հիրավի, օգտակար խորհուրդ է, որը և նյարդերդ հանգիստ կպահի, և վարկանիշդ ամուր կպահի:
- Համեստություն
Այս հասկացության ներքո ենթադրվում էր ոչ թե կծկվածությունը կամ ամաչկոտությունը, այլ սեփական անձի հանդեպ զուսպ վերաբերմունքը: Հաարվում էր, որ չպետք է խցկվել խոսակցությունների մեջ սեփական մեկնաբանություններով կամ խորհուրդներով: Քո գիտնականությունը կրիր այնպես, ինչպես ժամացույցն են կրում՝ ներսի գրպանում: Եվս մեկ փայլուն օրինակ, որը մեր օրերում պետք է պահել զինանոցում՝ խոսիր հաճախ, բայց ոչ երբեք՝ երկար: Այդ դեպքում, եթե անգամ ասածդ դուր չգա, գոնե չես ձանձրացնի ունկնդիրներիդ:
- Տեղին, դիպուկ խոսք
Ազնվականների խոսքի վերաբերյալ 2 կանոն կար: Առաջինը հետևյալն էր. Իսկական արիստոկրատը կարող էր վիրավորանքներ ու վատ բաներ ասել մյուսին միայն այն դեպքում, եթե դրանք ձևակերպված լինելին անթերի կոռեկտ ձևով: դա պահանջում էր լեզվին տիրապետելու հատուկ արվեստ: Երկրորդն այն էր, որ ազնվականի խոսքը պետք է տեղին լիներ, ըստ էության: Վուլգարությունը ոչ մի պարագայում չէր խրախուսվում:
Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը