Յուվենտուսը արտագնա հաղթանակ տոնեց
Advertisement 1000 x 90

Յուվենտուսը արտագնա հաղթանակ տոնեց

Թուրինի «Յուվենտուսը» Իտալիայի Ա Սերիայի 22-րդ տուրում հաղթանակ տոնեց «Կիևոյի» նկատմամբ:

Հանդիպումն ավարտվեց 0:2 հաշվով: Իրենց հաշվին մեկական գոլ գրանցեցին Սամի Խեդիրան և Գոնսալո Իգուաինը: Տանտերերը հանդիպումն ավարտեցին 9 խաղացողով, քանի որ կարմիր քարտ ստանալու պատճառով խաղադաշտից հեռացվել էին Բաստյեն և Կաչիատորեն:

Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 56 միավորով բարձրացավ առաջին հորիզոնական: «Կիևոն» 22 միավորով 13-րդն է:

armsport.am