Վերծանել են Վոյնիչի հանելուկային ձեռագրի առաջին նախադասությունը
Advertisement 1000 x 90

Վերծանել են Վոյնիչի հանելուկային ձեռագրի առաջին նախադասությունը

Կանադայի Ալբերտայի համալսարանի գիտնականները Վոյնիչի ձեռագրի ուսումնասիրման համար արհեստական ինտելեկտ են օգտագործել։ Նրանք կարողացել են որոշել փաստաթղթի լեզուն և թարգմանել դրա առաջին նախադասությունը, հաղորդում է РИА Новости-ն։

Գիտնականները ալգորիթմ են մշակել, որը 97 տոկոս ճշգրտությամբ ճանաչել է 380 լեզուներով թարգմանված Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի լեզուն: Վոյնիչի ձեռագրի դեպքում էլ մասնագետները եկել են այն եզրակացության, որ այն գրված է եբրայերենով:

Առաջին նախադասությունն ասում է․ «Նա առաջարկներ ներկայացրեց քահանային, տան գլխավորին, ինձ և ժողովրդին»: Բացի այդ, տեքստում հանդիպում են «գյուղացի», «լույս», «օդ» և «հրդեհ» բառերը:

Վոյնիչի ձեռագիրը գրվել է 15-րդ դարում և բաղկացած է 240 էջից։ Այն պատկերում է գիտությանը անհայտ բույսեր և երկնային մարմիններ։

scannews.am