Երբ ես 18 տարեկան էի… վստահ էի, որ բանաստեղծությունը կփոխի աշխարհը, իսկ հետո հասկացա, որ աշխարհն է փոխում բանաստեղծությունը:
Բանաստեղծություն գրելը նման է… ինքդ քեզ փրկելուն:
Պոետը 21-րդ դարում… պետք է գիտակցի, որ macintosh, aypad բառերն են հնչել աշխարհում որպես երևույթ, և իր տողը գրի՝ ներսում գծելով այդ ժամանակը՝ որպես սույն երևույթներից հետո հնչող նոր բառ:
Պոեզիան չի կարող լինել… կեղծ և շահեկան:
Եվ այնուաﬔնայնիվ… շատ է այդ բանաստեղծական խաբեությունը:
Պաթետիզմը… անցյալ է:
Մեր այսօրվա պոետները… շատ քիչ են:
Ես քո եղբայրն եմ, քաղա՛ք… ինձ ﬕ սպանիր:
Կյանքում լինում են այնպիսի իրավիճակներ… որ պետք է թքես հանուն մաքրության:
Հավատացեք, աﬔնևին էլ հեշտ չէ… շիտակ լինել:
Ինչևէ… սուտը քաղցր է:
Ես սիրում եմ… անկեղծությունը:
Ինձ հաճախ են ասում… ﬕաﬕտ ես:
Բայց ես այդունահադերձ… շարունակում եմ ﬓալ այդպիսին:
Պոեզիան գործառույթներ չունի… այն դեպքում, եթե մարդը չունենա հոգի:
Իմ երկիրը` արևելյան թերմացք… Հուսիկ Արա, 2018թ.:
Երջանկությունը… ինձ ուղիղ նայել կարողանալն է:
Հայրենասիրությունը… հայրենիքին չխաբելն է:
Կեղծն ու իրականը… երկուսն էլ կործանարար են:
Հիմա ﬔնք շատ պոետներ ունենք… բայց պոետները քիչ են լինում:
Իմ պոեզիան… իմ կենսակերպն է:
Ես հաճախ եմ կարդում… լավ գրքեր:
Ես հոգնել եմ… ﬔր իրականությունից:
Գրականության շուրջ աղմուկը… վկայում է, որ խոսքը ուժ ունի և այն Աստծուց է:
Արհեստականությունը նման է հիվանդության… որ շարունակում է ոչնչացնել մարդուն:
Ես չեմ վերջին պոետը իմ երկրի, բայց… եթե…
Չգիտեմ ինչու ,բայց… երկիրը թարս է պտտվում:
Գուցե իրականում… վաղուց կանգ է առել երկիրը, ﬔր մտապատկերում է ﬕայն պտտվում:
Կուզեի՝ բոլորն իմանան, որ… կյանքը վայելք է, ոչ թե հարկադիր տառապանք:
«Գնալով գնանք, տանելով տանենք»… ﬔր խաչը, բայց ոչ Գողգոթա:
Ինչ էլ լինի… ինձ չեմ դավաճանի:
Գիշերները պետք են, որ մարդիկ… մաքրվեն:
Իսկ կյանքն անցնում է… «սրբազան» պարտադրանքների ﬕջով:
Ես կուզեմ՝ շատ տարիներ անց մարդիկ իմ մասին իմանան… որ չեմ ստել:
Ես սիրում եմ մարդկանց, որոնք… մաքուր են:
Գրականությունն ուժ ունի… եթե անկեղծ է:
Ուստի… խոսքը աﬔնաﬔծ պատերազﬓ է:
Ես երբեﬓ կորցնում եմ… այո, կորցնում եմ, բայց իմ նպատակն է գտնել:
Բայց երբեք… նպատակից չեմ շեղվում:
Քաﬕն անցնում է… երբեﬓ կեսգիշերի դատարկ սրտիս ﬕջով:
Ես գրում եմ, որովհետև… վախենում եմ խելագարվել:
«Իսկ մանկությունը ﬕ թռչուն է»… չէ, էն ﬔնակ տղան է, որ ﬕշտ ինձ հետ է:
Եվ սերն է, սերն է ﬔզ առաջ տանում… որովհետև աﬔնաﬔրձն է մարդուն:
Աﬔն բան հարաբերական է, բայց… սերը բացարձակ է:
Լավ, ինչևէ… կարողանանք սիրել ﬕմյանց:
Ես Հուսիկ Արան եմ, ես… դեռ սիրում եմ: