
Ծխախոտը մեր հանրության ամենամեծ թշնամին է, կարծում է Հայաստանի Հակաքաղցկեղային լիգայի նախագահ, բժիշկ Արամ Բադալյանը: Հունվարի 31-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարեց, որ բժիշկների համար մեծ ողբերգություն է հանդիպել ծանր հիվանդություններով հիվանդների, որոնց հիմնական պատճառը ծխելն է:
Նրա խոսքով՝ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման առաջնային պատճառը հենց մշտական ծխելն է, ինչպես ցույց են տալիս վերջին հետազոտությունները՝ նաև պասիվ ծխելը:
Բժիշկը «սարսափելի վիճակագրություն» ներկայացրեց. թոքերի քաղցկեղով հիվանդների 90 տոկոսը մոլի ծխող է, կոկորդի քաղցկեղով տառապողների 60 տոկոսն է մոլի ծխող, մնրանց 30 տոկոսը աշխատավայրում կամ տանը ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը:
Նրա խոսքով՝ վերջին տարիներին թոքերի քաղցկեղը երիտասարդացել է. եթե նախկինում այն ախտահարում էր 55 տարեկանից մեծ մարդկանց, ապա հիմա՝ արդեն 45 տարեկանից մեծ:
Արամ Բադալյանը հայտնեց, որ մենք տարածաշրջանում ծխող երկիր ենք համարվում: