Էլեկտրոնային լրատվամիջոցներում այսօր հրապարակում է հայտնվել այն մասին, որ Շուշան Երիցյանը, Տաթև Սարգսյանը և իրենց ընկերուհին Արթուր Ալեքսանյանի և նրա ընկերների հետ միևնույն օդանավով մեկնել են Մոսկվա։ Ըստ հրապարակման` օդանավում նրանք սառը հարաբերություններ են ունեցել, իսկ Մոսկվայում վայէջքից հետո դարձել են մտերիմ զույգեր։
Tert.am Life-ն այս մասին զրուցել է Շուշան Երիցյանի հետ։ «Բնականաբար, ես ճանաչում եմ Արթուրին։ Մենք հանդիպել ենք տարբեր միջոցառումների ժամանակ, մեր միասին լուսանկարներն արվել են միջոցառումների ժամանակ։ Դրանից ավելի մտերմություն մեր միջև, բնականաբար, չկա։ Որտեղ էլ միմյանց տեսնենք, բնականաբար, կարող ենք բարևել և անցնել։ Մարդկանց հետ սովորական ծանոթ լինելը չի կարող նման նյութի հիմք հանդիսանալ։ Այս նյութը կապ չունի ճշմարտության հետ։ Ես և Արթուրը երբեք անհատական հանդիպում էլ չենք ունեցել։ Մենք ուղղակի ճանաչում ենք իրար, նույնիսկ, մտերիմ չենք»,- ասաց դերասանուհին։
Հստակեցմանը` իրենք, այնուամենայնիվ, միևնույն օդանավո՞վ են մեկնել Մոսկվա Շուշանը պատասխանեց. «Ամեն անգամ մեկնելիս օդանավում լինում են ինձ ծանոթ մարդիկ` թե՛ հայտնի, թե՛ ոչ հայտնի։ Այդպես եղել է և լինելու է։ Եթե օդանավում լինում են 2 հայտնի մարդ, դա չի նշանակում, որ նրանք պետք է կապ ունենան։ Եթե ես օդանավում տեսնում եմ ինձ ծանոթ մարդու, բնականաբար, բարևում եմ, սակայն դա որևէ մեկին հիմք չի տալիս, որպեսզի մարդկանց կապեն իրար հետ»։
Նրա խոսքով` Մոսկվայում յուրաքանչյուրը գնացել է իր ճանապարհով։ «Մենք գնացել էինք մեր ընկերուհու հայրիկի մոտ։ Թե ուր են գնացել Արթուրենք և ինչ նպատակով, առհասարակ, տեղյակ չեմ։ Դա եղել է մեկ ամիս առաջ, չգիտեմ` ինչու են հիմա հրապարակել»,- եզրափակեց Շուշանը։