
Whoscored.com-ը ներկայացրել է «Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրական տվյալներն ու գնահատականը «Սուոնսիի» հետ խաղում:
Մխիթարյանը մեկ հարված է կատարել հանդիպման ընթացքում, որն էլ ճշգրիտ է եղել: Հենրիխը 32 փոխանցում է կատարել՝ 84.4 տոկոս ճշգրտությամբ: 29-ամյա կիսապաշտպանը մեկ անգամ խլել է գնդակը և մեկ անգամ էլ շրջանցել մրցակցին:
Մխիթարյանը խաղի կանոնները խախտել է երկու անգամ, իսկ նրա նկատմամբ մրցակիցները ոչ մի խախտում չեն իրականացրել: Այսպիսով, Հայաստանի հավաքականի ավագը ստացել է 6.11 միավոր: Լոնդոնցիների կազմում ամենաշատ միավորը ստացել է Նաչո Մոնրեալը (7.26):