Մոսկվայում գողը «պատահմամբ» չի նկատել նախարարի հայ աշխատակցուհու թանկարժեք իրերը
Advertisement 1000 x 90

Մոսկվայում գողը «պատահմամբ» չի նկատել նախարարի հայ աշխատակցուհու թանկարժեք իրերը

Մոսկվայում կողոպտել են մշակույթի նախարարի խորհրդական Աննա Մուրադյանի բնակարանը: Այս մասին գրում են լրատվամիջոցները: Մշակույթի նախարարության 26-ամյա աշխատակցուհու բնակարանից տարել են ընդհանուր առմամբ 300 հազար ռուբլու կանխիկ գումար եւ զարդեր:

Ռուսական լրատվամիջոցները կատակում են, որ եթե գողը մի փոքր ավելի խելացի լիներ, ապա կնկատեր նաեւ երիտասարդ աղջկա թանկարժեք պայուսակների հավաքածուն: Նա ունի Hermes Kelly-ից 2 պայուսակ՝ յուրաքանչյուրը 1.5-ական մլն ռուբլի, Chanel-ից պայուսակ՝ 400 հազար ռուբլի, Louis Vuitton-ինը՝ 150 հազար, Chanel Vintage-ինը՝ 850 հազար, Gucci-ինը 200 հազար: Ունի նաեւ թանկարժեք աքսեսուարներ:

Աննա Մուրադյանի բնակարանը գտնվում է Գագարինսկի նրբանցքում, որտեղ ամենաէժան բնակարանն արժի 55 մլն ռուբլի:

armtimes.com