Անհայտ անձինք առնվազն երեք անգամ կրակել են ձեռնարկատիրոջ վրա Լետնիկովսկայայի փողոցում «Սվյատոգոր» մոսկովյան բիզնես- կենտրոնի մոտ: Այդ մասին, ըստ ՌԻԱ Նովոստիի, հայտնել է Քննչական կոմիտեի մայրաքաղաքային ստորաբաժանման ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան:
Տուժողին՝ հրազենային վնասվածքներով, տեղափոխել են հիվանդանոց:
Իրավապահ մարմիններում աղբյուրը ՌԻԱ Նովոստիին պատմել է, որ չարագործները երկուսն են եղել, սակայն կրակել է միայն մեկը: Երկուսն էլ եղել են բժշկական դիմակներով: Հանցագործության կատարումից հետո նրանք թաքնվել են:
Չհաստատված տեղեկության համաձայն, կրակողը եկել է մեքենայով, ապա թողել այն բիզնես- կենտրոնի մոտ ու փախել:
Ոստիկանության աշխատակիցները փորձում են նրան նույնականացնել տեսահսկման խցիկների օգնությամբ:
ՔԿ-ն քրեական գործ է հարուցել սպանության փորձի և զենքի անօրինական շրջանառության հոդվածներով:
Հանցագործության շարժառիթները դեռևս հայտնի չեն: ՔԿ-ն քննության է առնում հանցագործության տարբեր վարկածներ: Դրանցից մեկի համաձայն, սպանության փորձի պատճառ է դարձել տուժողի ձեռնարկատիրական գործունեությունը: