«Լրիվ մանկապարտեզ է… Դալլաքյանը խաղալիքներն առնում ու հեռանում է իր խմբից…»
Advertisement 1000 x 90

«Լրիվ մանկապարտեզ է… Դալլաքյանը խաղալիքներն առնում ու հեռանում է իր խմբից…»

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վիկտոր Դալլաքյանը՝ «Բաղրամյան 26-ի Ոգիներ» կուսակցության ղեկավար:

Մի քանի օր էլ իր մամլո ասուլիսը դարակազմիկ իրադարձության վերածած նախագահի աշխատակազմի արդեն նախկին ղեկավար և վերջինիս կրկին արդեն նախկին ներկայացուցիչը ԱԺ-ում՝ Վիկտոր Դալլաքյանը վերջապես «խոսեց»…

Դարակազմիկ հայտարարությունն այն էր, որ նա դառնալու է ընդդիմադիր… Լրիվ մանկապարտեզ է… Դալլաքյանը խաղալիքներն առնում ու հեռանում է իր խմբից…

Սա արդեն զավեշտ է… Այս 25 տարիների մեջ մեր հասարակությունն այնքան ընդդիմադիր է տեսել, որոնք ընդամենը «30 արծաթով» մեծ հաճույքով դառնում էին իշխանամետ, որ արդեն ոչ մեկին չի հավատում…

Հիմա էլ իշխանություններն այլ տեխնոլոգիաներ են կիրառում՝ վերահսկելի ընդդիմություն ձևավորելու համար… Ի դեպ, նշեմ, որ այս նույն տեխնոլոգիան վերջերս փորձեց ՏԻՄ ընտրությունների ընթացքում կիրառել Գյումրու քաղաքապետ Ս.Բալասանյանը, որն ընդդիմադիր գյումրեցու ձայներին տիրանալու համար ֆեյք կուսակցություն էր բացել՝ «Գյումրեցու Ոգի» անունով… Սակայն այն շատ արագ բացահայտվեց և որևէ հաջողություն չունեցավ…

Համոզված եմ, որ նախկին երեսփոխան Վ.Դալլաքյանի նախաձեռնությունը ևս նույն բախտին կարժանանա… Իմ կարծիքով, Բալասանյանի և ՀՀ նախագահ Ս.Սարգսյանի խորհրդականները նույն «դասարանից» են…

Չեն հասկանում ,որ հասարակությանը խաբել հնարավոր չէ… Մարդիկ շատ լավ գիտեն, թե որ քաղաքական գործիչը որտեղից է և ինչ է իրենից ներկայացնում… Չի կարող Ս.Սարգսյանի ձեռքից սնվողը միանգամից դառնալ ընդդիմադիր… Գոնե մի որոշ ժամանակ առաջ դուրս գար աշխատանքից, մի քիչ քննադատեր իշխանություններին, որ հավատ ներշնչեր մադկանց մոտ, որ ինքն ընդդիմադիր է…

Հ.Գ. Վիկտոր Դալլաքյանի կուսակցությունը առաջարկում եմ անվանել «Բաղրամյան 26-ի Ոգիներ»…
Հերթական ֆեյք կուսակցության ստեղծմանն ենք ականատես լինելու… Այն էլ հանրապետական մասշտաբով…

Ընտրություններն են մոտենում….Ընտրություններն են մոտենում…»:



Նման նյութեր