Ռուսաստանցի հայտնի հայեր Արթուր Ջանիբեկյանն և Գարիկ Մարտիրոսյանը՝ ռուսական ТНТ հեռուստաալիքի նոր նախագծում։
Հանրահայտ շոումեն և հաղորդավար Գարիկ Մարտիրոսյանն ընդգրկվել է ТНТ հեռուստաալիքով հեռարձակվող նոր «Երգեր» («Песни») նախագծի հանձնաժողովի կազմում։ Շատերի կարծիքով այդ նախագիծն աննախադեպ է ռուսական հեռուստատեսությունում։ Այս մասին հայտնում է «Վոկրուգ ТВ»-ն։
«Հանձնաժողովի կազմում ամեն շաբաթ երրորդ դատավոր կընդգրկվի։ Տիմատիի ու Մաքսիմ Ֆադեևի հետ հավասար նախագծին մասնակցողների ճակատագիրը կորոշեն Գարիկ Մարտիրոսյանը, Վերա Բրեժնևան, Սերգեյ Սվետլակովը, «Կաստա» խմբից ռեփ երգիչ Վլադին»։ Նախագիծը վարելու է Պավել Վոլյան», —նշված է հաղորդագրության մեջ։
Հնարավոր է, որ ТНТ-ի նոր նախագծի հետ անմիջական առնչություն ունի Comedy Club Production-ի հիմնադիր, ռուսական ТНТ, Մատչ TВ հեռուստաալիքների գլխավոր տնօրեն, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը։ Համենայն դեպս, նա շնորհանդեսին հրավիրված հյուրերի շարքում էր։
Պաշտոնական վարկածի համաձայն` այն Ռուսաստանի խոշորագույն պրոդյուսերների` Malfa լեյբլի հիմնադիր Մաքսիմ Ֆադեևի և Black Star-ի ղեկավար Տիմատիի նախագիծն է։
«Ես վերջապես հնարավորություն ունեցա անել այն, ինչ ուզում եմ։ Միշտ նման հնարավորություն չի եղել. պրոդյուսերները պարբերաբար դիտողություններ էին անում ոճի ընտրության և այլնի հետ կապված։ Սահմանափակումներն ինձ զայրացնում էին։ Իսկ այստեղ տղաներն ասում են՝ արեք ինչ ուզում եք։ Դրա շնորհիվ էլ զիլ նախագիծ է լինելու։ Խոստանում եմ»,- մեկնաբանել է Ֆադեևը։
Տիմատին հավաստիացրել է, որ նման նախագիծ Ռուսաստանում դեռ չի արվում, իսկ ռուսական շոուբիզների «գայլերն» անձամբ գիտեն, թե ինչպես են այդպիսի հեռուստանախագծերը ստեղծվում։