«Հրապարակ» օրաթերթն անդրադարձել է Հ3 հեռուստաընկերության աշխատակիցների «գործադուլին»։
«Ամանորի նախաշեմին ՀՎԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին պատկանող Հ3 հեռուստաընկերության լուրերի բաժնի աշխատակիցները «գործադուլ» են սկսել։ Ըստ պարբերականի` մոտ 10 աշխատակից դեկտեմբերի 20-ից չեն գնացել աշխատանքի՝ պահանջելով վճարել հունիսից չստացած աշխատավարձերը։
«Հեռուստաընկերության ղեկավարությունը որոշել է գործադուլի մասնակիցներին ազատել աշխատանքից։ Սակայն մինչ այդ ոմանց լրիվ վճարել են ամառվանից չստացած աշխատավարձերը, ոմանց՝ մասնակի»,- նշված է հոդվածում։
Ըստ թերթի` այժմ հեռուստաընկերությունն աշխատում է նոր թիմով, բացառությամբ լրատվականի ղեկավար Էդգար Առաքելյանի։ Նա, բնականաբար, չի հեռացել, բայց Ռուսաստանում բիզնես է հիմնել և հույս ունի դրանով հոգալ իր ապրուստը։
«Նա չցանկացավ մեզ այս թեմայով պարզաբանում տալ, ասելով միայն՝ ովքեր հեռացել են, հեռացել են իրենց կամքով, ասաց նաև, որ Հ3-ից հեռացողներն իրենց աշխատավարձերը մինչև «վերջին կոպեկն» ստացել են»,- գրում է «Հրապարակ»-ը: