Թերեզա Մխիթարյանի հրապարակումը Facebook-ի իր էջում.
Կիսվեք այս հրապարակմամբ, եթե աջակցում եք հայ գինեգործներին «Կարաս» բառի համար պայքարում:
Հայաստանի ազգային հերոս Էդոարդո Էռնեկյանը Zorah Wines-ին դատի է տվել Karasi բառը օգտագործելու համար և հաղթել է այն դատական առաջին ատյանում:
Փետրվարի 2-ին գործը կքննվի երկրորդ ատյանում:
1. Էռնեկյանը և իր «Կարաս» ընկերությունը սեփականացրել է այդբառը: Հայաստանի ոչ մի գինեգործ չի կարող օգտագործել այդ բառը: Իսկ ինչու ոչ գդալ, ապակե տարա, Երևան, Գյումրի… Ո՞րն է այստեղ աբսուրդայինը: Էռնեկյանի Կարաս-ը Հայաստանում արտադրում է արդյունաբերական գինի իտալական, ֆրանսիական խաղողների տեսակներից՝ Montepulciano, Cabernet Sauvignon , Chardonnay, մեծ պողպատյա չաներում: Ոչ մի կաթիլ կարասում չի արտադրվում:
Նշենք, որ կարասը՝ կավե անոթ է, հայերեն՝ կարաս, որի մեջ հայերը հազարամյակներով գինի են ստացել: Օրինակ՝ Եղեգնաձորում հայտնաբերել են աշխարհի ամենահին կարասը՝ 6 000 տարեկան: Աշխարհի շատ և շատ գիտնականներն են եկել էին Հայաստան, որ տեսնեին այդ հրաշքը: Սա հայաստանցիների ամենա բացառիկ թեման է: Հայերը աշխարհի ամենահին գինի արտադրող ժողովուրդն են:
Zorik Gharibian-ը իր կողակցի՝ Yeraz Tomassians -ի հետ 20 տարի առաջ Միլանից եկել են Հայաստան, որ գինի արտադրեն: Այն ժամանակ Հայաստանում խմում էին միայն օղի, իսկ գինին ավելի շատ կոմպոտ կամ քացախ էր հիշեցնում:
Զորիկը 10 տարի ուսումնասիրեց խաղողի հայկական տեսակները, կարասի մեջ հայկական գինու ստացման ավանդույթները: 10 տարվա աշխատանքի արդյունքում նա ստացավ իսկական հայկական խաղողի գինի, որը ընդգրկվեց աշխարհի ամենահամեղ գինիների տասնյակում:
Պատկերացնու՞մ եք, Zorah Karasi հայկական գինին լավագույն տասնյակի մեջ է: Մյուս 9 գինիների գները 10 000-20 000 եվրո արժեն:
Աշխարհահռչակ Միշլեն ընկերությանը պատկանող և 26 երկրներում գտնվող ռեստորաններում վաճառվում է Zorah Karasi: Ոչ մի օսեթական, վրացական կամ մոլդովական գինի այդ ռեստորաններում չեն վաճառում:
Ինչու՞ է գինին կոչվում Karasi: Որովհետև այն պատրաստվում է կավե կարասներում:
Եթե այն պատրաստվում է հին ավանդույթով, էլ ի՞նչ անուն տաս այդ գինուն: Նկատենք նաև, որ Zorah Karasi ավելի հին է, քան Էռնեկյանի Karas-ը: Արգենտինահայ գործարարը դատարան կտանի բոլոր նրանց, ովքեր կօգտագործեն այդ բառը: Այդ բառը պատկանում է իրեն: Շտապ պետք է գտնել այն մարդուն, որը այն վաճառել է գործարարին:
Պատկերացնում եք, որ ասենք Վրաստանում մեկը արգելեր օգտագործել Qvevri բառը, որը նույն կարասն է: Պատկերացնել անգամ չի լինի:
Տեսնու՞մ եք, թե ինչ վնաս է հասցվում հայկական գինեգործությանը:
Սա կոչ է Էռնեկյանին և նրա թիմին, որ նրանք հանգիստ թողնեն հայ գինեգործներին և չահաբեկեն նրանց:
Յուրաքանչյուր լավ հայկական գինի գովազդում է ոչ միայն արտադրողին, այլ ողջ հայկական գինեգործությունը: Բացի այդ, արտադրության քանակն այնքան քիչ է, որ մրցակցության մասին խոսք անգամ լինել չի կարող:
Եթե գինին պատրաստվել է կարասում, այդ մասին պետք է գրել շշի վրա:
#WeStandwithZORAH #ErnekyanAgainstArmenianWinemakers
#ЭрнекянПротивАрмянскихВиноделов