Անցած շաբաթ Գերմանիայի աէրոկոսմիկական կենտրոնում (DLR) անցկացվել է Գերմանիայի պատանի ֆիզիկոսների համաժողով-օլիմպիադան: Միջոցառումը եղել է մրցույթային՝ 8-րդը. 15-18 տարեկան պատանի որոնողները փորձել են լուծել գործնական և տեսական խնդիրներ՝ ֆիզիկայի տարբեր բնագավառներից: Մասնակցության համար դիմել են ավելի քան 650 ուսանող: Նպատակը՝ խթանել սերը դեպի ֆիզիկա:
Մրցույթի կազմակերպիչ, Դ-ր Ստեֆան Պետերսենը ասում է, որ ուսանողները նման միջոցառումների շնորհիվ անմիջականորեն կապի մեջ են մտնում գիտության, փորձի և գիտնականների հետ, տեսնում են փորձի արդյունքը:
Գիտական միջոցառումը շարունակական է լինելու և ընտրված մասնակիցներն իրենց ուժերը կփորձեն նաև մայիսի 27-31-ը:
Հաջորդ փուլի մասնակցության իրավունք են ստացել 15 մասնակից, իսկ առաջին եռյակում մեր հայրենակից Հայկ Սողոմոնյանն է:
1 տեղ՝ Դևիդ Վենցկե (Լայպցիգ)
2 տեղ՝ Պասկալ Ռեկ (Լայպցիգ)
3 տեղ՝ Հայկ Սողոմոնյան (Ռենդսբուրգ):
Հուսանք, որ Հայկի «տորնադոն» իր հաղթական խոսքը կասի նաև մայիսին:
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը