Բարսելոնան խուսափեց պարտությունից կատալոնական դերբիում
Advertisement 1000 x 90

Բարսելոնան խուսափեց պարտությունից կատալոնական դերբիում

Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Բարսելոնան» հյուրընկալվել էր համաքաղաքային «Էսպանյոլին»: Դերբիի առաջին խաղակեսը գոլազուրկ ավարտ ունեցավ: Հարկ է նշել, որ խաղն անցավ հորդառատ անձրևի ուղեկցությամբ: Երկրորդ խաղակեսի մեկնարկից մոտ 15 րոպե անց «կապտանռնագույնների» առաջատար Մեսսին փոխարինման մտավ: 7 րոպե անց եզրից փոխանցումից հետո Խերարդ Մորենոն գլխի հարվածով գնդակն ուղարկեց հյուրերի դարպասը: Խաղի ավարտից 8 րոպե առաջ անկյունայինից Մեսսիի փոխանցումից հետո Ժերար Պիկեն գլխի դիպուկ հարվածով հավասարեցրեց հաշիվը: Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը այս ոչ-ոքիից հետո 58 միավորով է գլխավորում մրցաշարային աղյուսակը:

armsport.am