
Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Լացիոն» Հռոմում 1:2 հաշվով պարտվել է «Ջենոային»: Հանդիպման հաշիվը 55-րդ րոպեին բացել է հյուրերի հարձակվող Գորան Պանդևը: 4 րոպե անց Մարկո Պարոլոն խփել է պատասխան գնդակը: 82-րդ րոպեին հյուրերի ֆուտբոլիստ Դիեգո Լաքսաթը դարձել է գոլի հեղինակ, սակայն մրցավարը դիմել է տեսակրկնապատկերի օգնությանը, ինչից հետո չեղյալ է համարել այն: Ավելացված ժամանակի երկրորդ րոպեին Լաքսաթն այնուամենայնիվ հաղթանակ է պարգևել «Ջենոային»: Այս հանդիպումից հետո «Լացիոն» 46 միավորով շարունակում է մնալ երրորդ տեղում, իսկ «Ջենոան» 24 միավորով 13-րդն է: