Ժամանակակից գիտությունը տարբերակում է նևրոզի մի քանի տեսակներ, և դրանք բոլորը տարբեր դրսևորումներ ունեն, պնդում է հոգեբան Սամվել Խուդոյանը: Հոգեբանի խոսքով՝ նևրոզների ամենահիմնական դրսևորումներից մեկը իռացիոնալ վախերն են, բարձր տագնապայնությունը և դեպրեսիվ վիճակը: Նևրոզի մասին կարող է վկայել նաև սեփական առողջության համար ավելորդ հոգատարությունը՝ ընդհուպ մինչև մելամաղձություն:
Ինչպես նշեց մասնագետը, նևրոզով տառապող մարդկանց հաճախ հատուկ են առանց նկատելի պատճառի բարձր տագնապայնությունը և իռացիոնալ վախերն ու ֆոբիաները, երբեմն այդ վախերն այնքան ուժգին են, որ մարդը տանից դուրս գալ չի կարողանում:
Նևրոզով մարդիկ նաև երբեմն չափից ավելի են անհանգստանում իրենց առողջական վիճակի համար, բժշկի հաճախ են դիմում, չնայած իրականում նրանց մոտ ոչ մի հիվանդություն չկա: Ինչպես նշեց հոգեբանը, նման հիվանդներն ավելի հաճախ աչքի են ընկնում հազվագյուտ ամուր առողջությամբ:
Առանձնացնում են նաև նևրոզի հետևյալ հոգեկան ատանշանները.
- Էմոցիոնալ անբարենպաստություն՝ հաճախ առանց օբյեկտիվ պատճառների:
- Անվճռականություն, շփման դժվարություններ:
- Ցածր կամ հակառակը՝ բարձր ինքնագնահատական:
- Տրամադրության անկայունություն, դրա հաճախակի և կտրուկ փոփոխականություն:
- Ավելորդ գրգռվածություն:
- Սթրեսների հանդեպ բարձր զգայունություն՝ ցանկացած, նույնիսկ ոչ մեծ սթրեսի նկատմամբ ագրեսիա:
- Լալկանություն, խռովկանություն, խոցելիություն:
- Կոգնիտիվ ֆունկցիաների նվազում, հիշողության և մտավոր ունակությունների վատթարացում:
- Զգայունություն բարձր ձայների, պայծառ լույսի, ջերմաստիճանի անկումների նկատմամբ:
Հետաքրքիր է, որ նևրոզները երբեմն արտահայտվում են միանգամայն ֆիզիկական ախտանշաններով, ինչպիսին են, օրինակ՝
- Ցավեր՝ գլխի, սրտի կամ որովայնի հատվածում:
- Ախորժակի և սննդային վարքի խանգարում (գերհագեցում թերսնում և այլն):
- Հոգնածության մշտական զգացում, ուժասպառության բարձրացում, աշխատունակության նվազում:
- Քնի խանգարումներ (քնել չկարողանալու խնդիրներ, գիշերային արթնացումներ և այլն):
- Հավասարակշռության խնդիրներ, գլխապտույտներ:
- Խուճապային հարձակումներ, գխապտույտների և աչքերի առաջ մթագնումներ:
- Քրտնոտություն, սրտի խփոց, արյան ճնշման տատանումներ:
- Ստամոքսի խանգարում, հազ, հաճախակի միզաթողության ցանկություն, լուծ:
- Լիպիդոյի և/կամ պոտենցիայի նվազում:
Հոգեբանը նաև նշեց, որ նևրոզը բուժելի է, ուստի չարժի դրան դիմանալ, ավելի լավ է մասնագետի դիմել: