«Թող խոսեն» հաղորդման թեման կրկին Արմեն Ջիգարխանյանի աղմկահարույց ապահարզանն էր, որին հյւորընկալվել էին դերասանի նախկին երկու կանայք՝ Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան և Տատյանա Վլասովան: Նրանք առաջին անգամ էին դեմ առ դեմ հանդիպում։
Հաղորդման ժամանակ նրանք սկսել են միմյանց վիրավորել և լեզվակռվի բռնկվել։ Տատյանա Վլասովան հայտարարել է, թե Վիտալինա Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան գողացել է իր ամուսնուն։
«Ոչ, չեմ կարող ներել նման բաները։ Ինչու պետք է ներեմ, այն բանի համար, որ կյանքիս վերջում միայնա՞կ եմ մնացել»,- հայտարարել է Վլասովան։ Ցիմբալյուկ–Ռոմանովսկայան ի պատասխան հայտարարել է, որ Ջիգարխանյանը իրեն միայնակ է զգացել. Տատյանա Սերգեևնան մեկնել է Նահանգներ և լքել է ամուսնուն։