«Դոմ-2» նախագծի մասնակից Օկսանա Ապլեկաևային՝ խեղդած, գտել էին Ռիգա-Մոսկվա տրասսայի վրա 2008թ. սեպտեմբերին, իսկ այսօր հայտնի է դարձել դատաբժիշկ փորձագետի ձերբակալության մասին, ում կասկածում են զոհված հեռուստաաստղի մարմնի նկատմամբ ոտնձգության մեջ:
Ինչպես հաղորդում է 112 տելեգրամ-ալիքը, սկանդալային մանրամասները բացահայտվել են ընդամենը երկու ամիս առաջ: Անց է կացվել երկու փորձաքննություն, որից երկրորդի արդյունքում հայտնաբերվել էին դատաբժիշկ փորձագետի կենսաբանական հետքերը: Դատաբժշկական փորձաքննության բյուրոյի աշխատակից Ալեքսանդր Ա.-ին տեղափոխել են քննչական մեկուսարան:
Հիշեցնենք, որ ըստ վարկածներից մեկի, Ապլեկաևային սպանել է նրա նախկին սիրեկաններից մեկը, սակայն այդպես էլ չէր հաջողվել մեղավորներ գտնել: Գործը կարճվել էր քրեական պատասխանատվության ենթարկելու ենթակա անձանց պարզելու անհնարին լինելու պատճառով: