
ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը դեմ է ծխելու արգելքին և առողջապահության նախարարության մշակած օրենքին:
«Զոռով ասեմ՝ մի ծխի, ֆլան, ֆստան… փող պոկելու ձև ա, էլի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ս.Սարոյանը` նկատելով, որ ինքը ծխող մարդ է, ինչպես կարող է կողմ լինել օրենքին, իսկ տուգանքները չափազանց բարձր են, մարդիկ այդքան փող չունեն:
«Էս ժողովուրդը 250 հազար դրամ ունի՞, որ տա դրանց»,- ասաց նա:
«Ես ծխող մարդ եմ, ո՞նց կարամ կողմ ըլնեմ: Չծխող մարդը նորմալ մարդ ա, իսկ ծխող մարդը հիվանդ ա: Ոնց որ հիվանդ մարդուն ասես դեղ մի խմա, կըլնի՞ տենց»,- ասաց նա:
Դիտարկմանը, որ առողջապահության նախարարն ասել է, թե ծխողներն անհաջողակ են, Ս.Սարոյանն արձագանքեց. «Առողջապահության նախարարը դրա համար հաջողության մեջ մեռնում ա»:
Գայանե Խաչատրյան