ԴՆԹ-ով բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունը. aravot.am
Advertisement 1000 x 90

ԴՆԹ-ով բացահայտվել է Պռոշյանում ծառի տակ թողնված երեխայի հոր ինքնությունը. aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում ծառի տակ մնացած երեխայի հոր ինքնությունը նույնպես ԴՆԹ-ով հաստատվել է:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է նորածին երեխային վտանգի մեջ թողնելու դեպքի հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել երեխայի մորը: Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել երեխայի մոր ինքնության վերաբերյալ, որը Կոտայքի մարզի բնակչուհի է՝ ծնված 1981թ:

Armtimes.Com-ի տեղեկություններով, երեխային լքած կինը ուսուցչուհի է:

Մեր տեղեկություններով, երեխային ծառի տակ թողած ուսուցչուհու մայրը նույնպես մանկավարժ է: Պարզվել է, որ երեխային թողած կինն ամուսնացած է, ունի երկու երեխա, իսկ ծառի տակ թողած երրորդ երեխայի հայրը հենց իր ամուսինն է:

Ի դեպ, փետրվարի 2-ին, Արաբկիր, Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ծառի տակ մնացած երեխան հանձնվեց որդեգրման՝ մանկավարժի ընտանիքին: Այս ընտանիքի հայրն ու մայրը ունեն ևս երկու երեխա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

aravot.am