
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և թուրքական «Բեշիքթաշի» ակումբի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կտեղափոխվի Ղազախստանի «Ակտոբե» ակումբ:
Ինչպես հաղորդում է հայտնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը՝ հայտնելով, որ ֆուտբոլիստը սկզբունքային համաձայնության է եկել ղազախական ակումբի հետ:
Բուժզննում անցնելուց հետո 27-ամյա ֆուտբոլիստն առաջիկա օրերի ընթացքում պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ: