
«Բարսելոնայի» ֆուտբոլիստներն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում 60 գոլ են խփել:
Լա լիգայի 22 տուրում 6 տասնյակ գոլերի ուղիղ կեսին մասնակցություն է ունեցել կատալոնական թիմի առաջատար Լիոնել Մեսսին:
Արգենտինացին մինչև այս 20 գոլ է խփել և կատարել 10 գոլային փոխանցում:
Նշենք, որ «Բարսելոնան» առաջնության ամենաշատ գոլ խփած թիմն է:
Մեսսին 20 գոլով գլխավորում է ռմբարկուական մրցավազքը՝ թիմակից Լուիս Սուարեսին գերազանցելով 4 գոլով: