«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը հայ ամուսնու հետ Վրաստան է տեղափոխվում
Advertisement 1000 x 90

«Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի աստղը հայ ամուսնու հետ Վրաստան է տեղափոխվում

Խորհրդային հանդիսատեսի սիրելի հերոսուհի Նատալյա Վավիլովան հայ ամուսնու հետ լքում է Ռուսաստանի մայրաքաղաքը։ Այդ մասին գրում է Дни.ру պորտալը։

«Մոսկվան արցունքներին չի հավատում» լեգենդար ֆիլմում Ալեքսանդրայի կերպարը մարմնավորած դերասանուհին երկար տարիներ ապրել է Ռուբլյովկայում գտնվող իր նախագծած տանը։ Ընտանիքի ընկերներից մեկի` նախկին դիվանագետ Վիլի Խշտոյանի (դերասանուհի Նադեժդա Ռումյանցևայի ամուսինը – խմբգ.) խոսքով` վերջին շրջանում ամուսինները սկսել են ավելի հաճախ հիվանդանալ։ Հենց այդ պատճառով նրանք որոշել են տեղափոխվել։

«Նատաշան գոհ է իր կյանքից։ Համեղ է պատրաստում։ Ուղղակի, նա ու Սամվելը հիմա հաճախ են հիվանդանում են։ Սամվելը ձեռքերի հետ կապված խնդիրներ ունի, դրա համար ժամանակավոր որոշել է Նատաշայի հետ իր հարազատ Թբիլիսի տեղափոխվել։ Այնտեղ ավելի տաք է, օդն էլ ավելի մաքուր է։ Մի քանի շաբաթ առաջ նրանք արդեն եղել են այնտեղ և վստահեցնում են, որ ինքնազգացողությունը լավացել է», – պատմել է ընտանիքի ընկերը։

Խոշոր կապույտ աչքերով խորհրդային դերասանուհու մասին, որը հայտնի էր դարձել «Մոսկվան արցունքներին չի հավատում» (Ալեքսանդրա) և «Խաղարկություն» (Տայա Պետրովա) ֆիլմերում մարմնավորած իր դերերով, քիչ բան է հայտնի։

Կինն ընտանեկան կյանքը նախընտրել է կարիերայից։ Բանն այն է, որ դերասանուհին վաղուց չի շփվում մամուլի հետ` իր անվան շուրջ առաջացրած բամբասանքների և կեղծ լուրերի պատճառով։ Նատալյայի մասին շատ տհաճ բաներ են խոսում. իբրև նա ավտովթարի է ենթարկվել։ Ոմանք գրում էին, որ գերմանացու հետ է ամուսնացել կամ Իսրայել է տեղափոխվել և այնտեղ մահացել։

Սակայն արդեն շուրջ 30 տարի խորհրդային կինոֆիլմերի աստղը երջանիկ ապրում է թբիլիսահայ ռեժիսոր Սամվել Գասպարովի հետ։ Իսկ 16 տարի առաջ նրանք որոշեցին պսակադրվել։

Ամուսինը նաև աղջիկ ունի։ Նրա անունը Նինա է։ Նատալյայի և Սամվելի մոտ Թբիլիսիից հաճախ էին գալիս թոռները` Սերգոն և Կետինոն։ Վավիլովային այցելում էին նաև նրա չորս զարմուհիները։ Այուամենայնիվ, Ռուբլյովկայի վրա գտնվող տունը ամուսինները որոշեցին վաճառել` բավարարվելով Մոսկվայի հարավ–արևմուտքում գտնվող բնակարանով։

armeniasputnik.am