ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ գավաթային խաղում. Դի Մարիան՝ հեթ-տրիկի հեղինակ
Advertisement 1000 x 90

ՊՍԺ-ն խնդիրներ չունեցավ գավաթային խաղում. Դի Մարիան՝ հեթ-տրիկի հեղինակ

Ֆրանսիայի Գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Պարի Սեն Ժերմենը» 4:1 հաշվով հաղթեց «Սոշոյին»:

Հանդիպման մեկնարկային րոպեին հաշիվը բացել է Անխել դի Մարիան:

12 րոպե անց «Սոշոյի» ֆուտբոլիստները հավասարեցրել են հաշիվը. աչքի է ընկել Ֆլորիան Մարտինը:

Խաղի 28-րդ րոպեին Կավանին առաջ է մղել փարիզյան թիմին, իսկ 58-րդ և 62-րդ րոպեին գոլերի շնորհիվ Դի Մարիան հեթ-տրիկ է ձևակերպել՝ հաշիվը դարձնելով 4:1:

Հանդիպման վերջին րոպեին կոպիտ խաղի համար կարմիր քարտ է ստացել ՊՍԺ-ի դարպասապահ Կևին Տրապը:

armsport.am