«38-ամյա Դեվիդ Վինսենտ Ակինսը Տեխասից, ԱՄՆ, բռնաբարել է երեխային դեռ այն տարիքում, երբ նա անգամ չէր կարողանում թավալվել», դատարանում հայտարարել է Մերի Նան Հաֆֆմանը՝ Մոնտգոմերի օկրուգի անչափահասների հանդեպ հանցագործությունների գործերով գլխավոր քննիչը:
14 տարեկան տարիքում Դեվիդն արդեն պատիժ է կրել անչափահասների համար քննչական մեկուսարանում հինգ տարեկան աղջկան սեքսի հարկադրելու համար, գրում է Daily Mail-ը:
2016թ. նրա նախկին պետը նրա աշխատանքային համակարգչի մեջ լուսանկարներ ու տեսագրություն է հայտնաբերել, որտեղ Դեվիդը բռնաբարում էր լրիվ պստլիկ փոքրիկի, ով տեսքից մեկից մինչև երեք ամսական էր: Մենեջերն անմիջապես փոխանցել է տեսագրությունը ոստիկանությանը, որը քրեական գործ է հարուցել:
Դեվիդի դեմ դատական քննության ժամանակ անսպասելի կերպով այլ հինգ վկաներ են հանդես եկել, ովքեր մեղադրել են նրան 24 տարվա վաղեմության բռնության մեջ: Դատարանը մանկապիղծին դատապարտել է չորս ցմահ ժամկետներով պատժի՝ առանց դատարանի որոշման դեմ վերաքննիչ բողոք ներկայացնելու իրավունքի:
«Հույս ունենք, որ այլ Դեվիդ Ակինս մեր օկրուգում առնվազն երբեք այլևս չի լինի»,- ասել է Մերի Նան Հաֆֆմանը: