Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի ավտոշարասյունը փետրվարի 9-ի գիշերը ԱՄՆ Կալիֆորնիա նահանգում վթարի է ենթարկվել: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, անձամբ ինքը՝ Թրյուդոն, չի վնասվել:
Թրյուդոն Սիմի-Վելի քաղաքում ելույթ է ունեցել Ռոնալդ Ռեյգանի նախագահական գրադարանում, ինչից հետո դուրս է եկել իր ավտոշարասյան հետ: Ճանապարհին Toyota մակնիշի ավտոմեքենան բախվել է Կանադայի վարչապետի ավտոշարասյանն ուղեկցող մոտոցիկլին: Սակայն նշվում է, որ Թրյուդոյի մեքենան այլ մեքենաների չի բախվել: