Հակերները փորձել են կոտրել Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը բացման արարողության ընթացքում
Advertisement 1000 x 90

Հակերները փորձել են կոտրել Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքը բացման արարողության ընթացքում

Հակերները հարձակման են ենթարկել Փհենչհան-2018-ի կայքի սերվերները Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ:

Նկատելով հարձակման փորձը՝ կազմակերպիչները որոշել են որոշ ժամանակով անջատել Խաղերի պաշտոնական կայքը: Խաղերի բացումից մի քանի ժամ անց սերվերի աշխատանքը վերականգնվել է:

Օլիմպիական խաղերի բացման արարողությունը կայացել է փետրվարի 9-ին: 16 օրերի ընթացքում ձմեռային Օլիմպիական խաղերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: «Սպիտակ խաղերի» պատմության մեջ առաջին անգամ է որ խաղարկվում է մեդալների 100-ից ավել հավաքածու: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային շատ մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ թիմ` 242 մարզիկ: Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացնում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին:

Հայաստանը ձմեռային Օլիմպիական խաղերին մասնակցում է 3 մարզիկով` դահուկորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը  և լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Առաջին պայքարի մեջ կմտնեն Կատյա Գալստյանը և Միքայել Միքայելյանը փետրվարի 13-ին: Գալստյանը երկրորդ մեկնարկը կունենա փետրվարի 15-ին: Միքայել Միքայելյանը տղամարդկանց ազատ ոճում (15 կմ) կմրցի փետրվարի 16-ին: Փետրվարի 18-ին իր առաջին մեկնարկը հսկա ոլորավայրէջքում կունենա Աշոտ Կարապետյանը: Վերջինս փետրվարի 22-ին ուժերը կփորձի հատուկ ոլորավայրէջքում: