ԱՄՆ Ալաբամա նահանգից նախկին ուսուցչուհի Չարլի Պարկերը դեմ է աշակերտների հետ ուսուցիչների սեքսով զբաղվելու արգելքին, հաղորդում է New York Post-ը:
Ավելի վաղ նրան մեղադրանքներ են առաջադրվել երկու 16-ամյա աշակերտների նկատմամբ նկրտումների համար, սակայն ուսուցչուհին դա անարդար է համարում: Նշվում է, որ Ալաբամա նահանգի օրենքի համաձայն, ուսուցիչներն իրավունք ունեն սեքսով զբաղվել 19 տարին լրացած անձանց հետ:
Պարկերը գտնում է, որ ինտիմ հարաբերությունների նման արգելքները հակասահմանադրական են, ինչպես նաև խախտում են մանկավարժական գործունեությամբ զբաղվող անձանց իրավունքները: Որպես փաստարկ հայցվորի փաստաբանները վկայակոչում են այն պատմություններն, ըստ որոնց 16-ամյա տղայի հետ սեքսն արգելված է դպրոցի դռնապանին, սակայն անպատժելի է փաստաբանների ու բժիշկների համար: Նշվում է, որ Ալաբամա նահանգում ինտիմ հարաբերություններին համաձայնություն տալու տարիքը 16 տարեկանն է:
Դատական պրոցեսում ուսուցչուհու հաղթելու դեպքում դա ձեռք կտա նաև նրա ամուսնուն: Հաղորդվում է, որ անցած տարի 33-ամյա տղամարդը նույնպես մեղադրվել է իր նախկին աշակերտի հետ սեքսուալ կապի մեջ մտնելու համար: