Տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ առաջանում են մի շարք նոր և, առաջին հայացքից՝ անսովոր մասնագիտություններ: Նոր մասնագիտություններ և նոր պահանջներ:
Ինչպիսի՞ հատկանիշներ են պետք, որպեսզի ապագայում անգործ չմնաք:
The Future of Jobs-ի տվյալներով՝ 2020-ին անհրաժեշտ համարվելիք հատկություններից շատերին 2015-ին այնքան էլ լուրջ չէին վերաբերվում: Պատճառն այն է, որ տեխնոլոգիաները չափազանց արագ են զարգանում, և մեկ կամ երկու տարում էլ տեղի են ունենում կարևոր փոփոխություններ:
Մասնագետները նշում են նաև, որ ապագայում ոչ թե ամբողջովին կփոփոխվեն մասնագիտությունները կամ պարտականությունները, այլ դրանց մեծ մասը կդառնան ավտոմատացված և խտացված: Մարդկանց կարիերայի աստիճանով բարձրանալու համար պետք է հարմարվել փոփոխություններին և նոր հատկություններ ձեռք բերել:
Այսպիսով, ո՞ր հատկություններն անհրաժեշտ կլինեն 2020-ին՝
- Խնդիրները համակարգված լուծելու հատկություն
- Քննադատական մտածողություն
- Ստեղծարարություն
- Մարդկանց կառավարելու հատկություն
- Մարդկանց հետ համագործակցելու հատկություն
- Էմոցիոնալ ինտելեկտ
- Վերլուծելու և որոշում կայացնելու ունակություն
- Հաճախորդներին ուղղորդելու կարողություն
- Բանակցությունների մշակույթ
- Մտածողության ճկունություն
Սիրարփի Աղաբաբյան