Կոկորդի ցավի հիմնական պատճառը վարակներն են, որոնք ձմռանն առավել հաճախ են անհանգստացնում։ Steptohealth.ru-ն գրում է, որ այս խնդրի դեպքում կարող են օգնել նաև բնական միջոցները։
Խնձորի քացախ և մեղր։ Խնձորի քացախն իջեցնում է pH-ի մակարդակը և օգնում ազատվել կոկորդում գտնվող միկրոբներից, իսկ մեղրը հակաբակտերիալ ազդեցություն ունի։
Բաղադրիչներ
- 1 ճաշի գդալ խնձորի քացախ՝ 10 մլ
- կիտրոնի հյութ՝ 5 մլ
- 1 ճաշի գդալ մեղր՝ 15 գրամ
- պղպեղ՝ ըստ ցանկության
- 1 բաժակ ջուր։
Պատրաստման եղանակը
- Ջուրը եռացրեք։
- Ավելացրեք խնձորի քացախն ու կիտրոնի հյութը։
- Ավելացրեք մեղրը, խառնեք այնքան, մինչև այն լուծվի ջրում։
- Ըստ ցանկության՝ կարող եք պղպեղ ավելացնել։
Յուրաքանչյուր անգամ ուտելուց հետո խմեք 1 բաժակ։
Կիտրոն։ Կիտրոնը համարվում է բնական հակաբիոտիկ, որը պարունակում է նաև վիտամին C: Այս վիտամինն օգնում է վարակների դեմ պայքարում։
Բաղադրիչներ
- 4 կիտրոն
- 2 ճաշի գդալ մեղր՝ 30 գրամ։
Պատրաստման եղանակը
- Կիտրոնը եռացրեք ջրի մեջ։
- Քամեք հյութը, ավելացրեք մեղրը։
- Խառնեք այնքան, մինչև ստանաք միասեռ զանգված։
- Օրվա ընթացքում 2 անգամ ողողեք կոկորդը, մինչև ցավն անցնի։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը