Ամստերդամում զբոսաշրջիկներին արգելել են նայել մարմնավաճառուհիներին
Advertisement 1000 x 90

Ամստերդամում զբոսաշրջիկներին արգելել են նայել մարմնավաճառուհիներին

Ամստերդամի մունիցիպալիտետը որոշում է ընդունել, որով խստացվում են «կարմիր լապտերների թաղամաս» այցելության պայմանները զբոսաշրջային խմբերի համար: Ըստ lenta.ru-ի, այդ մասին հաղորդվում է քաղաքային իշխանությունների պաշտոնական պորտալում:

2018 թ. ապրլից ավելի քան հինգ հոգուց կազմված խմբերը ստիպված են լինելու քաղաքապետարանում ստանալ սեքս-ինդուստրիայի աշխատակիցներին այցելելու հատուկ թույլտվություն: Բացի այդ, զբոսաշրջիկներին արգելելու են թաղամասում օգտագործել ալկոհոլ ու թմրանյութեր: Սակայն ամենակարևոր փոփոխությունն այն է, որ նրանց արգելվելու է նայել մարմնավաճառուհիների վրա՝ ցուցափեղկերում, էքսկուրսավարը պետք է հոգ տանի, որպեսզի իր խումբը աղջիկներին թիկունքով կանգնի:

Բացի այդ, մտցվում է թաղամասում ֆոտոնկարահանման պաշտոնական արգելք: Էքսկուրսիաները պետք է դառնան անաղմուկ ու ավարտվեն ժամը 23-ին: Մինչև էքսկուրսիան սկսելը էքսկուրսավարը պետք է խնդրի զբոսաշրջիկներին տեղացի բնակիչների, ձեռնարկատերերի ու մարմնավաճառուհիների նկատմամբ հարգանք դրսևորել:

Կանոնների պահպանման պատասխանատվությունը դրվել է էքսկուրսավարների վրա, ընդ որում, անկախ էքսկուրսավարի կողմից խախտման դեպքում նրան կտուգանեն 190 եվրոյի չափով, զբոսաշրջային ընկերություններից հավատարմագրված էքսկուրսավարների համար տուգանքը կկազմի 950 եվրո: Երեք խախտումից հետո էքսկուրսավարը զրկվում է արտոնագրից:

pastinfo.am



Նման նյութեր