
Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իրէջում գրում է. «Զարուհու «քիմիական հարձակման» շուրջ բոլոր կարծիքները լսեցինք, Զարուհուն, կինոյի տղուն, ՀՀԿ-ին բոլ-բոլ հայհոյեցինք, քաղաքապետարանի դիմաց ակցիա արեցինք, բողոքելով բռնությունների (այդ թվում՝ սեռական) դեմ, հիշեցրեցինք հայ կնոջ ավանդական կերպարի մասին…
Միայն մի բան մոռացանք… Մոռացանք հարցնել, թե երբ է ի վերջո, նորոգվելու էդ կոյուղին եւ երբ են էդ խեղճ նուբարաշենցիները մաքուր օդ շնչելու: Սկզբունքային քաղաքական պայքարում պարզապես մոռացանք:
Ահա այն, ինչ պետք էր իմանալ մեր հասարակության մասին…»: