Գեղարքունիքի մարզում փետրվարի 13-ի երեկոյան եւ փետրվարի 14-ի գիշերվա ընթացքում տեղացած ձյունը, բացառությամբ Վարդենյաց լեռնանցքի, առանձնակի դժվարություններ չի ստեղծել ճանապարհատրանսպորտային երթեւեկության համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ Խաչատրյանը, տեղացած ձյան բարձրությունը Վարդենիսի, Մարտունու, Գավառի եւ Սեւանի տարածքներում կազմել է 5, Ճամբարակի տարածքում՝ մինչեւ 15 սանտիմետր:
«Առավոտվա ժամերից տաք եղանակի ազդեցությամբ Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի եւ Սեւանի տարածքներում ճանապարհներն արդեն ազատվել են մերկասառույցից կամ ձնածածկույթից: Ճամբարակի տարածքում եւ Վարդենյաց լեռնանցքում իրականացվում են ճանապարհների մաքրման եւ մշակման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, մարզում բաց ու երթեւեկելի են բոլոր ճանապարհները»,-ընդգծեց Գեւորգ Խաչատրյանը:
Խոսրով Խլղաթյան