
«Արսենալի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է իր թիմակից Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հետ համագործակցության մասին.
«Մենք շատ ժամանակ չունեինք, որպեսզի պատրաստվեինք «Էվերթոնի» հետ խաղին: Օբամեյանգը նոր էր տեղափոխվել և երկու օրը բավական չէր, որպեսզի հիշեինք այն բոլոր հնարքները, որոնք նախկինում կիրառում էինք:
Անհավատալի էր թվում, որ մենք կրկին միասին կխաղանք: Ես շատ երջանիկ եմ այս առիթով: Լավ գիտեմ նրան, նա իմ ամենամոտ ընկերներից ու թիմակիցներից մեկն է, որի հետ երբևէ խաղացել եմ: Ուրախ եմ տեսնել Օբամեյանգին «Արսենալի» մարզաշապիկով:
Ինձ դուր է գալիս նրա հետ խաղալը: Հասկանում եմ նրա ամեն մի շարժումը ու հույս ունեմ, որ հաջորդ խաղերում ավելի մեծ արդյունքներ ցույց կտանք»,- Մխթարյանի խոսքերը մեջբերում է «Football.London»-ը: