Դուբայում կբացվի Ապագայի թանգարանը
Advertisement 1000 x 90

Դուբայում կբացվի Ապագայի թանգարանը

Ապագայի թանգարանը, որտեղ ցուցադրվելու են նախագծեր և հայեցակարգեր, որոնք կոչված են արմատապես բարելավել մարդկանց կենսակերպն աշխարհում, պետական
և մասնավոր կառավարման համակարգը, ինչպես նաև որոշել տնտեսության և գիտատեխնիկական ոլորտի զարգացման վեկտորը, Դուբայում կբացվի 2019 թվականին: Այդ մասին փետրվարի 13-ին ՏԱՍՍ-ին Դուբայում հայտնել են նախագծի ներկայացուցիչները, որն իրականացվում է Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ղեկավարության կողմից, որը մասնակցում Է 6-րդ Համաշխարհային կառավարական գագաթնաժողովի (World Government Summit) աշխատանքին:

Գագաթնաժողովը նվիրված է արդյունավետ պետական կառավարման և կյանքի տարբեր ոլորտներում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հարցերին:

Միջոցառումը, որն անցկացվում է Madinat Jumeirah համալիրում, մասնակցում են 140 երկրներից ժամանած 4 հազարից ավելի պատվիրակներ, ներառյալ
միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, աշխարհի առաջատար գիտատեխնիկական կառույցների և տեխնոլոգիական կորպորացիաների ղեկավարության ներկայացուցիչներ:

«Թանգարանն աշխարհում խոշորագույն հարթակը կդառնա նորագույն հայտնագործությունների, ինովացիոն նախագծերի ցուցադրման համար, ինչպես նաև հանդիպումների, դասախոսությունների, սեմինարների և վարպետության դասերի անցկացման վայր կծառայի ամենաբարձր մակարդակի պրոֆեսիոնալների ու
շահագրգիռ մարդկանց մասնակցությամբ»,- նշել են գործակալության զրուցակիցները:

Ինչպես սպասվում է, թանգարանի ցուցադրանքի թեմաներից մեկը կդառնա «առաջիկա տասնամյակում արհեստական ինտելեկտի ազդեցությունը մարդկանց կյանքի տարբեր կողմերի վրա, տնտեսական ու գիտետեխնիկական բնագավառներում զարգացման նոր հնարավորությունների և հորիզոնների բացման վրա»:

Կազմակերպիչները գագաթնաժողովի անցկացման ժամանակ առանձին տաղավար են բացել, որը պատմում է Ապագայի թանգարանի հայեցակարգի մասին: Այնտեղ ներկայացուցչական պատվիրակություն է այցելել ԱՄԷ- ի վարչապետ և Դուբայի կառավարիչ շեյխ Մուհամեդ բեն Ռաշիդ ալ Մաքթումի գլխավորությամբ:

«Ապագայի թանգարանը կդառնա ֆուտուրիստական նորաստեղծությունների ու դիզայնի եզակի կենտրոն: Եվ մենք մտադիր ենք ԱՄԷ-ն դարձնել ապագա զարգացման գործընթացների խոշորագույն մասնակիցը»,- լրագրողներին հայտարարել է Դուբայի կառավարիչը:



Նման նյութեր