25-ամյա Իլոնա Ս.-ն ու Վիկտոր Վ.-ն ծանոթացել են դեռևս մանկատանը և մի քանի տարի միասին են եղել: Հետո զույգը բաժանվել է, իսկ վերջերս աղջիկը մտադրվել է ամուսնանալ նոր սիրահետողի հետ և իր էջում տեղադրել է մատանիով լուսանկարը: Դրանից շատ չանցած նախկին սիրեկանը հրավիրել է Իլոնային «լուրջ խոսակցության» և սպանել հանրակացարանի խոհանոցում:
Պետրոզավոդսկի ԶԼՄ տեղեկություններով, Իլոնան ու Վիկտորը որոշ ժամանակ միասին են ապրել, սակայն գրանցված չեն եղել: Հետո նրանք բաժանվել են, սակայն Վիկտորը չի անհայտացել նախկին սիրուհու կյանքից: Կնոջ ընկերները պատմում են, որ տղամարդը պարբերաբար ծեծել է նրան խանդի նոպաների պատճառով և բազմիցս խոստացել նրան սպանել: Նրանք նաև հաստատում են, որ Իլոնան փորձել է դիմել ոստիկանություն, սակայն նրա հայտարարությունները պարզապես չեն ընդունվել:
«Նա խելագարի պես խանդոտ էր և միշտ ասում էր, որ կսպանի աղջկան, ապա ինքնասպան կլինի, քանի որ նա չպետք է ուրիշինը դառնա»,- ասել է Իլոնայի ընկերը:
Մինչև Նոր տարին Իլոնան առաջարկ է ստացել իր նոր սիրեցյալը ու պարծեցել դրանով սոցցանցերում: Հնարավոր է, հենց այդ քայլն էլ ճակատագրական է դարձել աղջկա համար. շուտով նրան հյուր է համեցել Վիկտորն ու առաջարկել լուրջ խոսել հանրակացարանի խոհանոցում: Այնտեղ տղամարդը նախկին կենակցուհուն դանակի մի քանի վնասվածք է պատճառել ու փախուստի դիմել: Լսելով գոռոցներ՝ Իլոնայի հարևանուհին անմիջապես շտապօգնություն է կանչել, սակայն աղջիկը մահացել է մինչև բժիշկների ժամանելը:
Ոստիկանությանը հաջողվել է ձերբակալել ենթադրյալ հանցագործին: Հաղորդվում է, որ նա արդեն խոստովանական ցուցմունք է տվել: Վիկտորին սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։