Ադրբեջանում 2017թ. բնակչության թվի աճը կտրուկ անկում է ապրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»–ը, հայտնում է azadliq.info լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի վիճակագրության պետական կոմիտեի փոխանցմամբ` 2017 թ. Ադրբեջանում բնակչության թիվը 88 հազար 104 (0,9 %) աճելով՝ 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ կազմել է 9 մլն 898 հազար 85 մարդ: Ադրբեջանի բնակչությունը 2016 թ. աճել էր 104,4 հազարով: Այսինքն` Ադրբեջանի բնակչության թվի աճը 2017 թ. անկում է ապրել մոտ 16 հազարով:
Ադրբեջանի բնակչության 52,9 տոկոսը կազմում են քաղաքաբնակները, 47,1 տոկոսը` գյուղաբնակները:
Բնակչության 49,9 տոկոսը տղամարդիկ են, 50,1 տոկոսը` կանայք: