Կարեն Մաթևոսյանի հրապարակումը. Անիի Մայր տաճարի հարևանությամբ Սարգիս Ա կաթողիկոսի հիմնած եկեղեցու հիմնապատերը բացվել են վերջերս թուրքերի կատարած պեղումներով։ Ս. Հռիփսիմյանց անունով այս եկեղեցու կառուցումը` մոտ 1001 թ., կապված էր Անիում կաթողիկոսական աթոռի հաստատման իրադարձության հետ։ Սարգիս կաթողիկոսը Վաղարշապատից Անի` այս եկեղեցի է փոխադրել Հռիփիմյան կույսերի մասունքների մի մասը և հատուկ տոն սահմանել, նորահռչակ աթոռանիստին նաև սրբավայրի դեր հաղորդելու համար։ Այս ուղղությամբ արվել են նաև այլ քայլեր։ Ավելի մանրամասն այդ մասին կարելի է կարդալ իմ գրքում` էջ 14 (տե՛ս հղումը)։
Լուսանկարն այսօր տրամադրել է ԵՊՀ-ի իմ ուսանողներից Անի Թովմասյանը (նկ. 25. 06. 2017)։
http://www.armenianart.org/books/Ani-Book.pdf — сAleksandr Nazaryan.