
Ձմեռային օլիմպիական խաղերի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի հարցը լուծվել է:
Այս մասին հայտնում է Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը: «Մեր մարզիկի գույքի խնդիրը լուծված է: Մեկ զույգ դահուկ և կոշիկ՝ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի կողմից, մեկ զույգ դահուկ՝ Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի կողմից»,-ասված է Սարգսյանի խոսքում: