Ինդիանապոլիսի բնակչին մեղադրել են այն պատճառով, որ դստերը սպիտակեցնող նյութ է խմեցրել, որպեսզի բուժի երեխայի աուտիզմը:
Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ մորը, ում անունը չի հրապարակվում, մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ըմպելիքներին նատրիումի քլորիդ և աղաթթու է ավելացրել, հայտնում է Fox 59-ը:
Ինդիանապոլիս նահանգի ոստիկանական դեպատամենտի տվյալներով՝ Իդիանայից երեխային տանից տարել են, իսկ Երեխաների հարցերով դեպարտամենտը միջադեպի հետաքննություն է անցկացրել:
Մայրը Facebook-ում է տեղեկացել «բուժիչ միջոցի» մասին, որը կոչվում է Miracle Mineral Solution (MMS): Խմբում տեղեկություն է հրապարակվել, որ MMS-ն կարելի է օգտագործել ՄԻԱՎ-ի, հեպատիտի, H1N1 գրիպի, մրսածության, պզուկների, քաղցկեղի և այլ հիվանդությունների բուժման համար:
Հիշեցնենք, որ վերջերս վտանգավոր պրակտիկայի մասին հայտնել էին բրիտանական լրատվամիջոցները: հաղորդվում էր 6 դեպքի մասին, երբ ոստիկանները հարցաքնել էին ընտանիքների, որտեղ վտանգավոր լուծույթը խմեցրել էին մինչև 2 տարեկան երեխաներին:
2010 թվականին ԱՄՆ Սննդամթերքների և դեղերի վերահսկողության վարչակազմը կեղծ բուժման մասին նախազգուշացում էր հրապարակել: Նշվում էր, որ հրահանգների համաձայն՝ «առաջարկվում է նատրիումի քլորդի 28-տոկոսանոց լուծույթը խառնել թթվին, օրինակ՝ ցիտրուսայինի հյութին: Ստացվում է քլորի երկօքսիդ, հզոր սպիտակեցնող նյութ, որն օգտագործվում է տեքստիլի մշակման և ջրի արդյունաբերական զտման համար: Խմելու համար այս սպիտակեցնող նյութի բարձր դոզաները, որոնք խորհուրդ են տալիս ծնողները, կարող են առաջացնել սրտխառնոց, փսխում, դիարեա և ծանր ջրազրկման ախտանիշներ»: