Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով հաղթեց շվեդական «Էստերսունդին»:
«Զինագործների» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով դարձավ գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպումից հետո Մխիթարյանը կիսվել է իր տպավորություններով.
««Էստերսունդն» բավականին երկար դադարից հետո իր առաջին հանդիպումն էր անցկացնում: Մենք մոտեցել ենք այս խաղին ավելի պատրաստված, քանի որ հանդիպումներ ենք անցկացրել ներքին առաջնությունում»:
Այն հարցին, թե արդյո՞ք «Արսենալը» կարող է նվաճել Եվրոպա լիգայի գավաթը, Մխիթարյանը պատասխանել է.
«Ինչու ոչ: Մենք կպայքարենք մինչև վերջ: Կտեսնենք, թե ինչ կստացվի»,- հայ ֆուտբոլիստի խոսքն է մեջբերում «BBC»-ն: