
Ֆրանսիայի առաջնության 26-րդ տուրում «Մոնակոն» ջախջախեց «Դիժոնին»: Հանդիպումը կայացավ «Լուի II» ստադիոնում և ավարտվեց 4:0 հաշվով՝ հօգուտ տանտերերի: 13-րդ րոպեին հարձակվող Բալդե Կեյտան բացեց խաղի հաշիվը: 69-րդ րոպեին կիսապաշտպան Ֆաբիոն իրացրեց նշանակված 11 մետրանոցը: Խաղավերջում Մարկուշ Լոպեշը և Կամիլ Գլիկը հաշիվը դարձրին ջախջախիչ: